ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի նրա գործընկերները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, առաջնորդները հաստատել են «Ուկրաինայի վրա դաժան հարձակումների համար Ռուսաստանի ծախսերը մեծացնելու, ինչպես նաեւ այս չարդարացված եւ չհրահրված հարձակումից պաշտպանվելու համար Ուկրաինային անվտանգության աջակցություն ցուցաբերելու իրենց վճռականությունը»։

«Նրանք վերանայել են բռնության միլիոնավոր զոհերին ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ այլ երկրներում ապաստան փնտրողներին մարդասիրական օգնություն տրամադրելու իրենց ջանքերը, եւ ընդգծել են Մարիուպոլի խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիության անհրաժեշտությունը: Նրանք քննարկել են նաեւ կայուն էներգետիկ շուկաներին աջակցելու կարեւորությունը՝ պատժամիջոցների պատճառով առկա խափանումների լույսի ներքո»,- նշվում է հաղորդագրության մեջ: