ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թերահավատություն է հայտնել Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով դեէսկալացիայի մասին Ռուսաստանի հայտարարության վերաբերյալ։

«Տեսնենք,- ասել է Բայդենը,- Տեսնենք, կանեն արդյոք նրանք այն, ինչ առաջարկում են»:

Նա ասել է, որ այս թեման բարձրացվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Կարծես թե փոխզիջում կա, տեսնենք, թե ինչ կարող են առաջարկել: Մենք կիմանանք, թե ինչ են նրանք անում»,- ասել է Բայդենը։ «Միեւնույն ժամանակ մենք կշարունակենք պահպանել կոշտ պատժամիջոցները։ Մենք կշարունակենք ուկրաինացի զինվորականներին իրենց պաշտպանելու հնարավորություն տալ եւ կշարունակենք ուշադիր հետեւել, թե ինչ է կատարվում»,- հավելել է Բայդենը։