Իտալիան ուկրաինացիներին 12 ամսվա կեցության իրավունք կտրամադրի, ինչը թույլ կտա նրանց օգտվել առողջապահության համակարգից, շուկայից, աշխատանքի, կրթության իրավունքից եւ որոշ սոցիալական նպաստներից, գրել է Euractiv-ը։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մարտի 29-ին ստորագրել է հրամանագիր այս մասին։ Փաստաթղթի համաձայն՝ կառավարությունը կստեղծի Ուկրաինայից փախստականների ժամանակավոր պաշտպանության եւ օգնության  մեխանիզմներ։

Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության պետ Ֆաբրիցիո Կուրսիոն եւս ստորագրել է պայմանագիր հատուկ ֆոնդի հետ, որով նախատեսվում է 300 եվրոյի չափով ամենամսյա մուծում՝ Ուկրաինայից յուրաքանչյուր փախստականի համար, առավելագույնը երեք ամսվա ընթացքում։