ԵՄ-ն կարծում է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի հրադադարի պայմանները, միությունը կաջակցի հակամարտության դադարեցմանն ուղղված նրա ջանքերին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Մենք հստակ դիրքորոշում ունենք. Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական ագրեսիան, անհապաղ եւ առանց նախապայմանների դուրս բերի իր ողջ ուժերն ու տեխնիկան Ուկրաինայից։ Ինչ վերաբերում է հրադադարի պայմաններին, ապա դա Ուկրաինան պետք է որոշի»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հակամարտության դադարեցմանն ուղղված Ուկրաինայի ջանքերին։