Ուկրաինայից փախստականների թիվը, որոնք լքել են իրենց տները՝ կապված ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկի հետ, արդեն 4 միլիոն է։ Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Ներկայումս 4 միլիոն փախստական ​​կա Ուկրաինայից՝ ռուսական հարձակման սկզբից հինգ շաբաթ անց»,- ասել է նա։ 

Գրանդին հայտարարել է նաեւ այցով Ուկրաինայի տարածք ժամանելու մասին։ Լվովում նա կքննարկի մարտերից տուժած եւ տեղահանված անձնանց աջակցությունը մեծացնելու ուղիները: