Դանիան լիովին կաջակցի Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե երկիրը հայտ ներկայացնի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, փոխանցում է Reuters-ը։

«Եթե կամ երբ Ֆինլանդիան որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, Դանիան, անշուշտ, կաջակցի դրան»,- Էստոնիա կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց Մետե Ֆրեդերիկսենը:

Այս ամսվա սկզբին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտարարել էր, որ երկիրը կվերանայի իր անվտանգության քաղաքականությունը՝ որոշելու համար՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը որոշելու համար: