Անհնար է պատկերացնել, որ պատժամիջոցները (Ռուսաստանի դեմ) չեղարկվեն միայն հրադադարի պատճառով։ Դա անմտություն կլիներ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հայտնում է Independent-ը։
Արեւմուտքը պետք է «համոզվի, որ մեր ընկերներից եւ գործընկերներից ոչ մեկն ամբողջ աշխարհում հետ չի կանգնի պատժամիջոցներից»,- ասել է նա՝ փոխարենը կոչ անելով քայլեր ձեռնարկել «Պուտինի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար»:
Ջոնսոնը համաձայնել է Վլադիմիր Պուտինին «պատմության աղբանոց» ուղարկելու կոչերի հետ՝ նախազգուշացնելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին «հետ չկանգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից»:





























