Ինչպես հաղորդում է Toronto Sun-ը,  Facebook սոցիալական կայքում արգելված է Nevermind խմբի` 1991 թ. սեպտեմբերին լույս տեսած Nirvana ձայներիզի շապիկը:

Շապիկի վրա պատկերված է մերկ նորածին, ով լողում է ջրի տակ եւ ձեռքերով ձգվում դեպի դոլարի թղթադրամը:

Սոցիալական կայքի ղեկավարությունը համարել է, որ նկարը խախտում է կայքում պատկերի տեղադրման իրավունքը:

«Facebook-ում արգելված է այնպիսի նկարների տեղադրումը, որոնք ցուցադրում են անձնային կամ խմբակային բռնություն, թմրանյութերի օգտագործում, պարունակում են մերկություն»,-գրված է կայքի հայտարարության մեջ:

Նշենք, որ Facebook-ի կողմից արգելված Nirvana խմբի մերկ հերոսը Սփենսեր Էլդենն է, ով հետագայում երկու անգամ կեցվածք է ընդունել նման նկարների համար 10 եւ 17 տարեկան հասակում: Nirvana-ի նկարում նա 4 ամսական է:

Էլդենը նկարի հետ կապված խայտառակությունն այսպես է մեկնաբանել. «Աշխարհում բազմաթիվ մարդիկ տեսել են իմ առնանդամը: Այնպես որ դա ցնցող է»: