Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Տեղեկությունը հրապարակված է ԵԽ կայքում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին՝ կրկին Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Եվրոպական խորհրդի նախագահը նախ առանձին–առանձին հանդիպել էր նրանց հետ, ապա տեղի էր ունեցել նրանց համատեղ հանդիպումը։ Այդ հանդիպման արդյունքներով՝ Ադրբեջանը դեկտեմբերի 19-ին Հայաստանին էր վերադարձրել 10 գերիների։

Փաշինյան–Ալիև նախորդը հանդիպումը կազմակերպվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ 2021-ի հունվարի 11-ին  և անցել Մոսկվայում` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: