Ինչպես հաղորդել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, վկայակոչելով «Ռոստուրիզմի»` Ալանիայի բժշկական հիմնարկ ստամոքսի խանգարման բողոքներով դիմողների տվյալներին, սրտխառնոցով եւ փսխումով դիմել է 200 մարդ, որոնցից 112-ը ռուսներ են:
Թեեւ իրավիճակը վերահսկում են Թուրքիայի առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները, վերջին օրերին թւոնավորվողների քանակը ավելացել է: Տուրօպերատորների ղեկավարներից մեկի խոսքով` հիվանդանոցում գտնվող Ռուսաստանի զբոսաշրջիկներին` որպես փոխհատուցում, տրվելու է հնարավորություն` մի քանի օր ավել մնալու:




























