Սանկտ- Պետերբուրգում ավարտվել է 7 հոգուց բաղկացած էթնիկ ադրբեջանցիների հանցավոր խմբի նկատմամբ քրեական գործի քննությունը: Ինչպես հայտնում է «Ֆոնտանկա, ru»-ն, ՌԴ Քնչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2003-ից 2009 թվականներին հանցավոր խմբի անդամները իրականացրել են 7 սպանություն` սպանելով նույնիսկ իրենց հանցավոր խմբի անդամների: Հանցագործների հիմնական նպատակն է եղել հսկողություն հաստատել Պետերբուրգի տարբեր շուկաներում աշխատող ադրբեջանցի գործարարների վրա:

Քննությունը դուրս է եկել հանցագործների հետքի վրա` երիտասարդ ադրբեջանուհու սպանության գործի քննության ժամանակ:

Սպանվածը գործարարի դուստրն էր, ում մոտից հանցագործները փորձել են գումար ստանալ: Սակայն, ստանալով բացասական պատասխան, խմբի անդամները սպանել են աղջկա, այնուհետեւ, հետքերը թաքցնելու նպատակով, հաշվեհարդար են տեսել նաեւ մարդասպանի հետ: Խմբի պարագլուխ Մուրադ Մամեդովը հետախուզման մեջ է: Քննության վարկածով` հանցագործը թաքնվում է Ադրբեջանի տարածքում: