Հուլիսի 28-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պետական մրցանակների հանձնումից հետո պատմել է, որ իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես դռնապան:
«Իմ աշխատանքային գրքույկում առաջին գրառումը դռնապանն է, իսկ վերջինը` այս պահի դրությամբ նախագահը: Ճիշտ է, ես դռնապան աշխատել եմ, երբ համալսարանում էի սովորում, այդ ժամանակ էլ աշխատանքային գրքույկ են տվել»,- ասել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























