«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ամերիկյան դոլարն այսօր` հուլիսի 28-ին շարունակել է արժեզրկվել դրամի նկատմամբ:

Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 363.64 դրամ` սա այս տարվա դոլարի բորսայական փոխարժեքի երրորդ նվազագույն ցուցանիշն է: Իսկ ռեկորդը գրանցվել է հունվարի 26-ին` 361.96 դրամ:

Այսօր բորսայում վաճառվել է 8.3 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ` դոլարի անկայուն վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ որ չեն հստակեցվել ԱՄՆ պետական պարտքի ու հնարավոր դեֆոլտի հետ կապված հարցերը: