2012թ. Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ «Կովկաս-201» զորավարժության նախապատրաստման աշխատանքներն են քննարկվել Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քատուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ժամանակ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դ. Տոնոյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել նաեւ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի հետ:

ՀԱՊԿ-ի գլխավոր քատուղարի հետ հանդիպման ընթացքում քնարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության խնդիրներ:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի հետ քննարկումներն ընդգրկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային համագործակցության հարցերի լայն շրջանակ: