Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ստամբուլում ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ կայացած բանակցությունների արդյունքները, հայտնում է Anadolu-ն։
Էրդողանը կրկնել է Թուրքիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։ Նա նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքը «զգալի խթան է հաղորդել պատերազմի դադարեցման եւ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար իրականացվող գործընթացին»։





























