Ադրբեջանի բանակի Գեդաբեկի շրջանում տեղակայված զորամասում մահվան երկու դեպք է գրանցվել: Մայոր Ավթանդիլ Իբրահիմովը «ՎԱԶ-2106» մեքենայով վթարի է ենթարկվել եւ մահացել, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Մյուս դեպքը գրանցվել է նույն զորամասում: Ժամկետային զինծառայող Սաքիթ Հուսեյնլին (զորակոչվել է Լենքորանի շրջանից), ինքնասպան է եղել` իր վրա կրակելով սեփական զենքից:

Երկու դեպքն էլ հաստատել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում: