Հայաստանում նախատեսված է անցկացնել խոհարարների միջազգային փառատոն: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին մամուլի ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարծքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա նշել է, որ Հայաստան զբոսաշրջիկների հոսքին նպաստում են տարբեր փառատոնները: «Սեպտեմբերի 18-ին Ախթալայում «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» ՀԿ-ի հետ համատեղ կանցկացվի խորովածի փառատոն, իսկ հոկտեմբերի 8-ին` գինու փառատոն Արենիում»,- հավելել է նա:




























