Եվրամիությունը կոչ է անում Իրանի իշխանություններին դադարեցնել մահապատժի կիրառում այդ երկրում: «ԵՄ-ն կոչ է անում, ինչպես նաեւ այլ երկրների, դադարեցնել մահապատիժների կիրառումը եւ մորատորում հայտարարել այդ պատժի նկատմամբ»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հացերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այսօր` հուլիսի 28-ին տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Իրանը մահապատիժների կիրառման ցուցանիշով աշխարհում առաջինն է:




























