ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարելու Կոսովոյի իրավիճակի հարցով:
Գիշերը տասնյակ մարդիկ` դիմակներով եւ արեւային ակնոցներով, ենթադրաբար սերբեր, «մոլոտովի կոկտեյլներ» են նետել Յարինյե բնակավայրի անցակետի վրա, որը ավելի վաղ իրենց վերահսկողության տակ էին վերցրել ալբանացի ոստիկանները: Վառվող հեղուկով շիշ էր նետվել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի ռազմակայանի վրա:
Հուլիսի 27-ի երեկոյան Կոսովոյի տարածքում հարձակման էր ենթարկվել սերբական լրատվական «ՏԱՆՅՈՒԳ» գործակալության միկրոավտոբուսը: Խորվաթիայի պաշտպանության նախարարության տվյալներով, այսօր գնդակոծվել է իր ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, որը մտնում էր ՆԱՏՕ-ի զորակազմի մեջ:
Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին անկարգությունների մեջ մեղադրել է «Կոսովոյի սերբական ուժերին եւ պաշտոնական Բելգրադին»:
ՄԱԿ-ում արտահերթ նիստը կայանալու է Սերբիայի խնդրանքով:




























