Մոսկվայում 7 կովկասցիները ներխուժել են Wild fitness club ֆիտնես-կենտրոնի տարածք եւ սպառնալով ատրճանակով կապկպել են աշխատակիցներին ու ակումբի պահապաններին, հաղորդում է «Մոլոդայա գվարդիան»:
Այնուհետեւ հանցագործները բացել են մետաղական սեյֆը եւ վերցրել 650 հազար ռուբլի, որից հետո կոտրել են բանկոմատը, գողանալով շուրջ մեկ մլն ռուբլի եւ 2700 դոլար, այնուհետեւ դիմել են փախուստի:
Ավազակային հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:




























