Թուրքիան այս պահին Ուկրաինայում անվտանգության երաշխավոր երկիր չէ, սակայն Անկարան դրական է նայում այդ նախաձեռնությանը:

«Ներկա պահին մենք երաշխավոր չենք, սակայն դրական ենք նայում այդ առաջարկին: Թուրքիան այն քիչ երկրներից է, որին վստահում են Ուկրաինան եւ Ռուսաստանը: Այդ առումով Թուրքիան ամենակարեւոր երկիրն է, որը վերջերս դուրս է եկել առաջին գիծ»,- ուրբաթ ТРТ հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: