Վրաստանում 2011թ. ընթացքում 170 ՄԻԱՎ վարակի նոր դեպք է գրանցվել։ Դրանցից 82-ի դեպքում ՁԻԱՀ է հայտնաբերվել։ Ինչպես այսօր՝ հուլիսի 28-ին, տեղեկացրել է Վրաստանի հասարակական առողջության եւ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, 170 ՄԻԱՎ վարակակրից 113-ը տղամարդ է, իսկ 57-ը՝ կին։

Տեղեկացնենք, որ այս տարի ՁԻԱՀ-ից Վրաստանում մահացել է 49 մարդ։

Ինչպես տեղեկացնում է «Գռուզիա online-ը»` վկայակոչելով Կավկազ Պրեսս»-ը, 2010թ. տվյալներով, Վրաստանում հայտնաբերվել է 455 ՄԻԱՎ վարակակիր։ 1989թ.-ից սկսած դա ամենաբարձր ցուցանիշն է հարեւան Վրաստանում։