Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների վրա, սակայն ցանկացած լրացուցիչ միջոցառումները չեն ազդի էներգետիկ ոլորտի վրա, շաբաթ օրը Չեռնոբիոյում հայտարարել է ԵՄ տնտեսական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, փոխանցում է Reuters-ը։
«ԵՄ-ն աճի դանդաղեցման կբախվի, որն առաջացել է Ուկրաինայում պատերազմի պատճառով, բայց՝ ոչ ռեցեսիայի»,- ասել է նա։
Ջենտիլոնին հավելել է, որ 4 տոկոս աճի կանխատեսումը չափազանց լավատեսական է, եւ ԵՄ-ն դրան չի հասնի։




























