Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում շարունակվում է խորհրդարանական ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքին ընդառաջ իրազեկման ակցիան:

«Բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի ի պաշտպանություն Արցախի եւ Հայաստանի, կոչ ենք անում մասնակցել հանրահավաքին, ձեր ձայնը բարձրացնել այն պարտվողական քաղաքականությանը, որը տեղի է ունենում այսօր, եկեք բոլորս միասին ոչ ասենք մեր պետականության կործանմանը»,- բարձրախոսով ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմադիր պատգամավորները  քայլում են փողոցներով, բաժանում իրազեկման թերթիկներ, բարձրախոսով հայտարարում հանրահավաքի նպատակի, անցկացման տեղի եւ ժամի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը կոչ էր արել ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից մասնակցել «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին: