Մարդկանց փորձելու ենք բացատրել, որ հիմնականում այս զիջողական քաղաքականությունն է պատերազմի վտանգը: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, Երեւանում տեղի ունեցած իրազեկման ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այն, ինչ-որ անում է այս կառավարությունն ու Փաշինյանը` մարդկանց մեջ վախ սերմանելով, պատերազմի մասին խոսելով, որ թշնամին 5 րոպե պակաս կարող է հարձակվել, փորձում է ստեղծել մի տրամադրություն, որ այլ ելք չկա: Մարդկանց փորձելու ենք բացատրել, որ հիմնականում այս զիջողական քաղաքականությունն է պատերազմի վտանգը: Երբ որ դու արժանապատիվ ներկայանաս, շատ ավելի հարգելի եւ շատ ավելի ընդունելի դիրքորոշում ունենաս միջազգային ասպարեզում»,- ասաց նա:
Գեղամ մանուկյանը նշեց, որ քաղաքացիներ կան, որոնք անտարբեր են, ասում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն սա քաղաքականություն չի, այլ երկրի անվտանգության հարցն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը կոչ էր արել ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից մասնակցել «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին:
Մանրամասները` տեսանյութում:











