ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ վեց մարդ է մահացել, առնվազն ինը վիրավորվել են Սակրամենտո քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հայտնում է Associated Press-ը:

Սակրամենտոյի ոստիկանության բաժանմունքից հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է, թե ինչպես են մարդիկ վազում փողոցով մեկ, իսկ կադրից դուրս արագ կրակահերթի ձայներ են լսվում:

Ոստիկանությունը քիչ մանրամասներ է ներկայացրել հրաձգության հանգամանքներից,  սակայն տեղեկացրել է Twitter-ում, որ «ոստիկանության մեծաթիվ ուժեր են շարունակում գտնվել դեպքի վայրում, որտեղ իրավիճակը թեժ է»:

Բնակիչներին հորդորել են խուսափել շրջանից, որտեղ շատ ռեստորաններ եւ բարեր կան, որը տանում է դեպի Golden One Center: