Ապրիլի 9-ից Ռուսաստանի Դաշնության կառավարությունը վերացնում է Ռուսաստանի Դաշնության եւ մի շարք այլ երկրների միջեւ ավիահաղորդակցության սահմանափակումները։ Այս մասին Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է «Интерфакс»-ը։

Նրա խոսքով՝ հիվանդացության ցուցանիշը նվազում է, ինչը նշանակում է, որ ժամանակն է ընդլայնել ռուսական ավիաընկերություններին հասանելի ուղղությունները: Այժմ հնարավոր է առանց սահմանափակումների թռիչքներ կատարել 15 երկրներ, այդ թվում՝ ԵԱՏՄ պետություններ, ինչպես նաեւ Կատար, Մեքսիկա եւ մի քանի այլ երկրներ։ Նա նշել է, որ վերսկսվել է նաեւ ավիահաղորդակցությունը 52 երկրների հետ, այդ թվում՝ Արգենտինա, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ եւ այլ բարեկամական երկրներ։