Ամերիկացի զինվորականներն ի վիճակի չեն անկախ հաստատել «Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների դեմ ռուս զինվորականների վայրագությունների» մասին ուկրաինացիների պատմությունները, սակայն նրանք նաեւ պատճառ չունեն վիճարկելու այդ պատմությունները, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք տեսնում ենք նույն նկարները, ինչ դուք: Մենք որեւէ պատճառ չունենք հերքելու այդ վայրագությունների մասին Ուկրաինայի պնդումները. սա ակնհայտորեն, խորապես, խորապես անհանգստացնող է»,- ասել է անանուն աղբյուրը։

«Պենտագոնը չի կարող անկախ եւ միանձնյա հաստատել դա, բայց մենք նաեւ չենք կարող հերքել այդ պնդումները»,- հավելել է նա։