Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի հաղորդագրության մեջ, փոխանցում է Anadolu-ն։
«Թուրք առաջնորդը հայտարարել է, որ Անկարան ամենայն վճռականությամբ շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմի ավարտին։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա։
Ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ թուրք-գերմանական երկկողմ հարաբերությունների վիճակի շուրջ։
Էրդողանը նշել է Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ կապերի ամրապնդման եւ Անկարայի ու Բեռլինի միջեւ բոլոր մակարդակներում սերտ համագործակցության պահպանման կարեւորությունը։




























