Քաղաքակիրթ երկրները վաղուց հրաժարվել են ստրկության նման ամոթալի դրսեւորումից։ Եւ չնայած Ադրբեջանը Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ժողովրդավարական հասարակությունները միավորող այլ կազմակերպությունների անդամ է, ստրկական աշխատանքը դեռեւս բավականին տարածված երեւույթ է այս երկրում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վերջերս դատապարտվել է հերթական ստրկատերը, որի ֆերման գտնվում էր Բաքվի արվարձանում։

Ֆազիլ Իսմայիլովը տարիներ շարունակ օգտագործել է ստրկական աշխատանքը՝ ստիպելով աշխատողներին անվճար աշխատել եւ ապրել հակասանիտարական պայմաններում։ Իսմայիլովը նաեւ շահագործում էր անչափահասների աշխատանքը։ Այդպես, ֆերմայի սեփականատիրոջ կողմից սիստեմատիկ բռնությունների եւ ծեծի պատճառով 15-ամյա Սայադ Աբբասովը փորձել էր ինքնասպան լինել։

54-ամյա ֆերմերը ծեծել եւ բռնության է ենթարկել իր «ստրուկներին», արգելել էր նրանց լքել ֆերման, օգտվել բջջային հեռախոսից եւ կապ պահպանել հարազատների հետ։ «Ստրուկներին» լողանալ թույլատրվում էր մի քանի ամիսը մեկ, այն էլ՝ գոմում։ «Ստրուկներին» ուտելիքի մնացորդներով էին կերակրում։ Դատավարության ընթացքում Իսմայիլովը հերքել է ամեն ինչ։ Սակայն տուժածները սպառիչ ցուցմունքներ են տվել։ Դատարանի որոշմամբ Ֆազիլ Իսմայիլովը յոթուկես տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ավելլի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի բնակչուհին Ռուսաստանի քաղաքացուն եւ նրա երեխաներին ստիպել է ստրկական աշխատանք կատարել: