Լեհաստանի գլխավոր նպատակը համագործակցության վերականգնումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը։
Նրա խոսքով՝ Լեհաստանը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որի կազմում ընդգրկված է երկրի ներկայացուցիչ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Վարշավան արեց իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ, այս տարվա փետրվարին Լեհաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին, սակայն Ուկրաինայում պատերազմը փոխեց իրավիճակը»,- հավելել է Չեպլակը։




























