Իրանական գազի արդյունահանման մեջ ներդրումներ միայն Չինաստանն ու Հնդկաստանն են անում։ Նրանք շահագրգռված չեն ներդրումներով եւ Եվրոպա իրանական գազի արտահանմամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Ե՛վ Պեկինը, եւ՛ Նյու Դելին, ըստ փորձագետի, միջոցներ են ներդնում բացառապես իրենց անձնական նպատակների համար։
«Իրանով, Հայաստանով եւ Վրաստանով դեպի Եվրոպա գազատար կառուցելու մասին խոսակցություններն ավելի շուտ պարզապես երազանք են։ Սրա համար որեւէ իրական հիմք չկա։ Բավական է նշել միայն մեկ խնդիր։ Սեւ ծովը հաղթահարելը հեշտ մարտահրավեր չէ։ Դա բարդ է ոչ այնքան ֆիզիկապես, որքան իրավաբանորեն։ Անգամ համապատասխան կոնվենցիա կա։ Դրանում հստակ ասվում է, թե ինչպես կարելի է հաղթահարել Սեւ ծովը։ Քանի որ Սեւ ծովի տնտեսական գոտիների զգալի մասը պատկանում է Թուրքիային եւ Ռուսաստանին, Եվրոպան եւ Իրանը ստիպված կլինեն պայմանավորվել կա՛մ Մոսկվայի, կա՛մ Անկարայի հետ»,- պարզաբանեց Մանվելյանը։




























