Այսօր հանրահավաքը կավարտենք հետեւյալ կերպ. Հիմա միասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ, փակում ենք հրապարակի 4 մուտքերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Սա կլինի մեր առաջին նախազգուշական գործողությունը: Դա տեւելու է մեկ ժամ: Ամենկարեւորը, մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք րցախի դրոշը: Սա իր մեջ ունի խորհուրդ: Սա մեր պայքարի սկիզբն է:
Դուրս ենք գարիս Ֆրանսիական հրապարակ, դադարեցնելու ենք երթեւեկությունը: Սա թող դիտարկեն մեր առաջին բողոքի անհնազանդության խաղաղ ակցիան»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նրա ելույթից հետո հանրհավաքի մասնակիցներն ուղղվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ:











