ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը կարեւորում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով՝ Եվրամիության աջակցությամբ։
Իլհամ Ալիեւը նշել է Ադրբեջանի առաջարկներն ու դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի ու հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ։
Անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ պետության ղեկավարն ուշադրությունը հրավիրել է Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 3890 ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման եւ զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվության տրամադրման անհրաժեշտության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։




























