ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի ահավոր ռազմական հանցագործությունները Ուկրաինայում եւ ընդգծել է ԱՄՆ-ի ու նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա հանցակիցներին Ուկրաինայի դեմ չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Պետքարտուղարը աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա խաղաղ բանակցություններին, ներառյալ՝ ապրիլի 6-ին Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի (Շառլ - խմբ.) հետ։ Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ երկկողմ հիմունքներով փոխգործակցելով նաեւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության։
Հիշեցնենք, որ նախօրեին Էնթոնի Բլինքենն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել։




























