ԱՄՆ-ն Ուկրաինային մինչեւ 100 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է ուղարկում:

Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով՝ գումարը կուղղվի Javelin հակատանկային համակարգերին։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ մինչև 100 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել՝ «Ուկրաինայի լրացուցիչ հակատանկային համակարգերի անհետաձգելի անհրաժեշտությունը բավարարելու համար»: