Չինաստանը «հատուկ պատասխանատվություն» է կրում միջազգայինը խաղաղության պահպանման համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հայտնում է CNN-ը։
Բրյուսելում դիմելով Եվրախորհրդարանին՝ ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունն ակնկալում է, որ «մնացած աշխարհը հստակ դիրքորոշում կհայտնի պուտինյան պատերազմի դեմ»:
Նա հավելել է, որ ԵՄ-ն ուղերձ է հղել Չինաստանին՝ կոչ անելով հետեւել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին կամ առնվազն նրան, որ դրանք չշրջանցվեն կամ խաթարվեն։
«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Չինաստանը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը։
Նա նախազգուշացրել է, որ «Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը» «չի սահմանափակվում Եվրոպայով» եւ կորոշի, թե ինչպես կվերաբերվեն միջազգային իրավունքի խախտումներին ապագայում։ «Չինաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա այս հարցում»,- հավելել է նա:





























