Նիդեռլանդները չորս F-35 մարտական ինքնաթիռ է ուղարկել Բուլղարիա՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում օդային պարեկային առաջադրանքներ կատարելու համար, հայտնել է պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Reuters-ը։

Հոլանդական ռազմական ինքնաթիռները, բուլղարական ՄիԳ-29 կործանիչների հետ միասին, կօգնեն պաշտպանել սեւծովյան երկրի օդային տարածքը մինչեւ մայիսի 31-ը՝ ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համապարփակ պլանի համաձայն։

Դրանք կփոխարինեն իսպանական չորս կործանիչներին, որոնք փետրվարի կեսերից հսկում են Բուլղարիայի օդային տարածքը։

Բուլղարիան, որը գտնվում է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում, նաեւ է մինչեւ 1000 զինծառայողներից բաղկացած մարտական խումբ է ստեղծում՝ դաշինքի հետ սերտ համագործակցությամբ: