Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորեքշաբթի Ալիեւը կմասնակցի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը։
Կքննարկվեն Հարավային Կովկասի զարգացմանը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։





























