Արցախի Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողների անունից ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացվել է հանրագիր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ից։

Հանրագրով ակնկալվում է խորհրդարանի ղեկավարի միջնորդությունն ու օժանդակությունը ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցում։

Ստորև ներկայացվում է հանրագրի ամբողջական բովանդակությունը։