Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը  հանդիպել է «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ նախագահ Արմեն Հարությունյանի հետ, NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Ազգային ժողովի նախագահը նրան է հանձնել  Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ–մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է  միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել է կազակական զորքերի գեներալ-մայորը, ով արցախյան երեք պատերազմի մասնակից է:

Արթուր Թովմասյանը պատրաստակամություն  է հայտնել  ուժերի չափ ընդառաջել միությանը  հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում և միության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու  հարցերում:

Այս նպատակով Ազգային ժողովի նախագահը  մայիսի 9-ին կհանդիպի  «Արցախ-ռուսական կազակական միություն»  ՀԿ խորհրդի անդամների հետ։