Հայաստան- Իրան միջպետական չանապարհի Երեւան-Մեղրի մայրուղում բեռնատարների համար ի հայտ է եկել  անհաջողակ հատված: Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 28-ին` ժամը 22.24- Վայոց ձորի մարզի Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 161-րդ կմ-ում Իրանի քաղաքացի Ասլահի Մուհամեդին պատկանող «Վոլվո» մակնիշի THP62-597 պետհամարանիշով ավտոմեքենայի քարշակը շրջվել է կողքի եւ փակել ճանապարհի երթեւեկելի մասը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեխնիկայի եւ փրկարարների համատեղ ուժերով քարշակը բարձրացվել եւ տեղադրվել է թափքին:

Վերադարձի ճանապարհին` նույն ճանապարհահատվածում,  փրկարարները հայտնաբերել են մեկ այլ բեռնատար մեքենա, որը հայտնվել էր նույն իրավիճակում; Արամ Աֆտարյանին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի 01ՕՏ550 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի մեջտեղի անիվը պոկվել է, ինչի հետեւանքով մեքենայի քարշակը թեքվել էր կողքի եւ փակել ճանապարհի երթևեկելի մասը:

Տեխնիկայի եւ փրկարարների համատեղ ուժերով քարշակը բարձրացվել է թափքին, տեղադրվել է անիվը: