ԱՄՆ նախագահի վարչակազմը Իրանի իշխանություններին մեղադրել է «Ալ Քաիդայի» հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

Վաշինգթոնի տվյալները խոսում են այն մասին, որ Թեհրանը «գաղտնի գործարք» է կնքել «Ալ Քաիդայի» ստորաբաժանման հետ, որը ֆինանսավորում եւ զինյալներ է պատրաստում Աֆղանստանում  եւ Պակիստանում։ Կազմակերպության 6 անդամներ ԱՄՆ կողմից ահաբեկիչներ են ճանաչվել։

Associated Press-ի տվյալներով, ամերիկյան հետախուզությունում բոլոր չէ,որ համաձայն են այս մտքի հետ։