Spotify աուդիոսթրիմինգային ծառայությունը հեռանում է Ռուսաստանից։ Այս մասին տեղեկացվել են պլատֆորմի օգտատերերը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ընթացիկ իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք բարդ որոշում ենք կայացրել՝ ապրիլի 11-ից լրիվ դադարեցնել Spotify-ի աշխատանքը Ռուսաստանում»,- նշվել է սերվիսի տեղեկացման մեջ։





























