Չինաստանը ռուսական ածխի եւ նավթի համար վճարել է յուանով, գրում է Bloomberg-ը։
Մի քանի չինական ընկերություններ մարտին օգտագործել են տեղական արժույթը ռուսական ածուխ գնելու համար, ընդ որում, առաջին բեռնափոխադրումները նախատեսվում են այս ամիս, ասել է չինական խորհրդատվական Fenwei Energy Information Service Co. ընկերությունը։
Թրեյդերների խոսքով՝ սա կլինի յուանով վճարվող ապրանքների առաջին առաքումը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Եվրոպան պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ եւ մի քանի ռուսական բանկեր անջատեցին միջազգային ֆինանսական համակարգից:




























