Շրի Լանկայի նախագահ  Գոտաբայա Ռաջապակսան դիմել է փորձագետներին՝ երկրի արտաքին պարտքի ռեստրուկտուրիզացիայի համար, մինչդեռ նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են, գրում է AFP-ը։

Սննդամթերքի եւ վառելիքի պակասը, ռեկորդային ինֆլյացիան եւ էլեկտրաէներգիայի կանոնավոր անջատումներն աննախադեպ հարված են Շրի Լանկայի ժողովրդին, որը վերապրում է ամենացավոտ անկումը՝ 1948թ․ Մեծ Բրիտանիայից անկախանալուց ի վեր։

Վարկանիշային գործակալությունները նախազգուշացրել են 51 միլիարդ դոլարի արտաքին պարտքի հնարավոր դեֆոլտի մասին, քանի որ իշխանությունները չեն կարողանա ավելի շատ կոմերցիոն վարկեր ստանալ վարկային վարկանիշի իջեցման պատճառով:

Ռաջապակսայի կառավարությունը պատրաստվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններին, եւ ֆինանսների նախարարության պաշտոնյաները AFP-ի փորձագետներին ասել են, որ պարտատոմսերի սեփականատերերի եւ այլ վարկատուների համար ծախսերի կրճատման հարցով ծրագիր կպատրաստվի։

«Շրի Լանկան ցանկանում է խուսափել ծանր դեֆոլտից: Դա կլինի ԱՄՀ-ի օգնությամբ բանակցությունների հիման վրա պարտքի ռեստրուկտուրիզացիա»,- գործակալությանն ասել է անանուն աղբյուրը։

ԱՄՀ-ի հետ հանդիպումները պետք է սկսվեն հաջորդ շաբաթ, սակայն ֆինանսների նախարար Բազիլ Ռաջապակսան, ով նախագահի եղբայրն է, հրաժարական է տվել կառավարության գրեթե ողջ կազմի հետ միասին:

Երկիրը դեռ չի կարողանում նրան փոխարինող գտնել, եւ նրա իրավահաջորդը լքել է պաշտոնը ընդամենը մեկ օր անց։