«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի է «Օսետրինա» եւ «Սերյոժա  Bentley» մականուններով, կալանավորվել է: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Հարավային դաշնային օկրուգի մամուլի ծառայությունը:

Դատարանն անհնար է համարել ավելի մեղմ խափանման միջոցի կիրառումը, քանի որ կասկածյալը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել հետաքննությունից եւ շարունակել իր հանցագոր գործունեությունը:

Հետաքննությունը կարողացել է դատարանին բավարար ապացույցներ ներկայացնել, ըստ որոնց Ասատրյանին կարելի է մեղադրել այնպիսի ծանր հանցագործությունների մեջ, որոնց համար նախատեսված է մինչեւ 12 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 25-ին Ռոստով է տեղափոխվել Մոսկվայում ձերբակալված ամենաերիտասարդ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է «Օսետրինա» եւ «Սերյոժա Bentley» մականուններով: Նախնական տվյալներով, «Օսետրինան» մեղադրվում է Ռոստովի մարզում ուղղիչ հաստատությունների գործունեությունն ապակազմակերպելու մեջ: Մասնավորապես, նա կազմակերպել է դատապարտյալներից մեկի ծեծը, ով գտնվում է քաղաքի գաղութում:

«Ասատրյանն հեռախոսով իր հավատարիմ մարդկանց հանձնարարել է «կոտրել ամեն բան, ինչը կոտրվում է, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել «կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելը» հոդվածով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերգեյ Ասատրյանը հեղինակավոր «օրենքով գող» «Էդիկ Թբիլիսկիի» որդին է, ով նույնպես «օրենքով գող» է «թագադրվել» 2008-ին «Դեդ Հասանի» եւ «Յապոնչիկի» համաձայնությամբ: