Աստղագետները հայտնաբերել են Երկրի տրոյական առաջին արբանյակը։ Երկնային մարմինը 300 մետր տրամագիծ ունի։
Ինչպես հայտնում է 3Dnews-ը, արբանյակը, որին «2010 TK7» են կոչել, հայտնաբերվել է WISE ուղեծրային աստղադիտարանից։ Ստացված տեղեկատվությունը թույլ է տվել առավելագույն ճշգրտությամբ կազմել դրա չափերն ու շարժման ուղղությունը մոտակա 10 հազար տարիների կտրվածքով։
Այդ ընթացքում արբանյակի եւ Երկրի նվազագույն հեռավորությունը կկազմի 20 մլն կիլոմետր, ինչը նրան վերածում է Երկրի համար անվտանգ մարմնի։




























