Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալվել է «օրենքով գող» Բլադիմիր Օզերսկին, ով քրեական աշխարհում հայտնի է «Վովա Զյուզյա» մականունով:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է երկու գրամ հերոին: Ներկայումս որոշվում է նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը, հաղորդում է BaltInfo.ru-ն:
«Զյուզյան» «Դեդ Հասանի» կողմնակիցներից է եւ վերահսկում է Մերձմոսկվայի արեւելյան շրջանի քրեական աշխարհը: «Զյուզյան» բանտից ազատ է արձակվել այս տարվա մայիսին:
Վլադիմիր Օզերսկին «օրենքով գող» է հռչակվել 2008-ի նոյեմբերի 6-ին:




























