Ջենովայում գտնվող Ջանինա Գասլինիի ինստիտուտի հետազոտողների խումբը «ինտերլեյկին-27» պրոտեինի մեջ նյութ է հայտնաբերել, որն ակտիվ հակաուռուցքային ունակություն ունի եւ հատկապես դրական ազդեցություն է թողնում սուր մանկական լիմֆոբլաստոմայի դեպքում: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:

«Ինտերլեյկին-27»-ը խթանող ազդեցություն ունի իմունային համակարգի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանխում է քաղցկեղային բջիջների աճը:

Սուր լիմֆոբլաստոման ամենատարածված մանկական օնկոլոգիական հիվանդությունն է: Հիվանդությունը բարձր բուժելիության աստիճան ունի, սակայն շուրջ 25 տոկոսի դեպքում այն ունի այլընտրանքային բուժման կարիք: